Նախագահի ընտրություններից առաջ քաղաքական մեռյալ դաշտի անդորրը միայն Հայ ազգային կոնգրեսն է խախտում, որը, ի դեպ, թեկնածու չի առաջադրել: Բանն այն է, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մտահոգված է ՀԱԿ-ն առողջացնելու ծրագրով ու առաջարկում է շահագրգիռ քննարկում ծավալել, իսկ «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ ՀԱԿ առաջնորդի փոփոխության կողմնակիցն է: